
Օգոստոսի 28-ին Թբիլիսիում հյուրընկալվել են «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իրավունքի պաշտպանության երրորդ ամառային դպրոցի մասնակիցները՝ Հայաստանից ժամանած հինգ իրավապաշտպանների նախաձեռնությամբ։
Միջոցառումն իրականացվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ։
Այցի շրջանակում տեղի է ունեցել ամառային դպրոցի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախաձեռնության կազմում ընդգրկված են հայտնի փաստաբաններ և իրավապաշտպաններ, այդ թվում՝ Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, և այլ մասնագետներ։
Հանդիսավոր արարողությունից հետո հանդիպումը շարունակվել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Քննարկման թեման դարձել են հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունն ու ժառանգությունը։
Գրական-մշակութային քննարկմանը մասնակցել են երեկոյի հատուկ հյուր Գևորգ Էմին-Տերյանը և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանք ներկաների հետ կիսվել են արժեքավոր պատմություններով, հուշերով և գրական վերլուծություններով։
Հանդիպումը միավորել է իրավապաշտպանության, իրավագիտության և հայ մշակույթի ոլորտները՝ ընդգծելով կրթության, իրավական գիտելիքի և ազգային մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։
Leave a Reply