9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան

Written by

in

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թող հանրությունն իմանա

Վահագն Աբգարյանը գրեթե 9 տարի կալանքի տակ է՝ 5 դրվագ՝ չափազանցված և կեղծ դեպքերով, որից 4-ի վաղեմությունն անցել է։

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ եք խոշտանգում։

Գրեթե 9 տարի մարդուն պահում եք կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է։

Ի՞նչ եք ուզում։

Չեք նկատել, որ սա արդեն խափանման միջոց չէ։

Սա պատիժ է՝ առանց դատավճռի

Ուրեմն մի՛ թաքնվեք իրավական ձևակերպումների հետևում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *