ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
Ըստ դատավորների վարկանիշավորման՝ helpcourt.am կայքի, դատավորի վարկանիշը 0 է։
Դատավորի աշխատանքային կարիերան սկսվել է 2018 թվականին։
2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժնի տեսուչի, ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների իրավական ապահովման բաժնի սպա-իրավաբանի և ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության դատաիրավաբանական բաժանմունքի սպա-իրավաբանի պաշտոններում։
2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի՝ հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Վարդգես Ստեփանյանը հիմնականում քննել է կոռուպցիոն բնույթի գործեր, բայց նրա վարույթում եղած գործերից շատերը դեռ ընթացքի մեջ են։
Հատկանշական է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը 2026 թվականի մարտի 13-ին քննել է հենց այս դատավորը և որոշում է կայացրել տնային կալանքը ևս մեկ ամսով երկարացնել։
դիտվել է 245 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Leave a Reply