Եհովականները վարձակալել են համալիրը․ «Հրապարակ»

Written by

in

Եհովականները վարձակալել են համալիրը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․ 

Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Մարզադահլիճը վարձակալել է Հայաստանի Հանրապետության «Եհովայի վկաներ» կազմակերպությունը։ Վարձակալել են մեծ մարզադահլիճը՝ օգոստոս ամսվա յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի համար։ Վարձակալության համար վճարել են 200 մլն դրամ»։ Հատկանշական է, որ այս համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *