Ծանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվի

Written by

in


Սպորտ





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Քենան Յիլդիզը լուրջ վնասվածք է ստացել Իտալիայի Ա սերիայի մեկնարկային տուրի՝ «Ֆրոզինոնեի» դեմ խաղում (1:0)։

Ինչպես հայտնում է Tuttosport պարբերականը, 21-ամյա թուրք ֆուտբոլիստը ձախ ոտնաթաթի կոտրվածք է ստացել, փոխանցում է armsport.am-ը:

Նա չի կարողացել շարունակել հանդիպումը և 69-րդ րոպեին փոխարինվել է. նրա փոխարեն խաղադաշտ է մտել Ժերեմի Բոգան։

Բժշկական հետազոտությունը պարզել է, որ Յիլդիզի վնասվածքը լուրջ է, և նա վիրահատական միջամտության կարիք ունի։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստի ապաքինման և վերականգնման գործընթացը կտևի մոտ երեք ամիս։

Նախորդ մրցաշրջանում Քենան Յիլդիզը թուրինյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը թուրք վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *