Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

Written by

in

Ներկայիս Ներքին Հանդից հարավ–արևմուտք՝ Ծավ կամ Բասուտա գետի ստորին հոսանքում գտնվող Ներքին Հանդ լքված գյուղատեղիում է գտնվում 18-19-րդ դարերում կառուցված եկեղեցին՝ միանավ սրահի տեսքով։

Ըստ Ալիշանի՝ Բասուտա գետն իր անունն առել է Կովսականի Բոստ գյուղանունից։

Գյուղանունն էլ, ըստ Ռոբերտ Էջանանցու, հավանաբար իրենց հետ բերել են ներգաղթողները Ղարադաղից, ովքեր եկել են 1828 թ Թուրքմենչայի պայմանագրից հետո։

2020 թ սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով լքված Ներքին Հանդ հին գյուղատեղիի տարածքը բռնազավթվել է թշնամու կողմից։

Այդ տարածքում են գտնվում գյուղի եկեղեցին, Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը (1965 թ կառուցված), ինչպես և գյուղի գերեզմանատունը։

Գյուղը հանրապետության բնական սոսիների միակ պուրակի մոտակայքում է, գեղատեսիլ վայրում։

Նախկին քսենոֆոնյան տներով գյուղը, որ Ծավ (Բասուտա) գետի աջ կողմում էր, 1980-ականներին տեղափոխվել է նոր կառուցված բարեկարգ բնակավայր։

Ժամանակին մոտ 400 բնակիչ ունեցող գյուղն այժմ երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ է։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *