«Ուժեղ Հայաստան»-ի մեր գործընկերները նեղացան, գնացին. Ռուբինյան |

Written by

in

«Այսօրվա դահլիճի տեսքն ինձ մոտ նախորդ գումարման ԱԺ մասին հաճելի հուշեր է արթնացնում։ Իրապես հաճելի հուշեր, որովհետև, կարծում եմ, առանց ընդդիմադիր գործընկերների քննարկումները շատ ավելի բովանդակալից են անցնում»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչու «Ուժեղ Հայաստանը» դահլիճում չէ․ «Մեր հարգելի գործընկերները նեղացան, գնացին։ Սա նոր խոսք է համաշխարհային քաղաքականության մեջ, որ ֆրակցիան ոչ թե բոյկոտում է, այլ նեղանում, գնում․ քաղաքական նեղացկոտության հետ գործ ունենք»,- ասել է նա և հավելել, որ նրանք նեղացել են, որովհետև իրենք Կտրիճ Ներսիսյանին անվանում են Կտրիճ Ներսիսյան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *