Երեւան: Մեդիամաքս: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Արմենպրեսին այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն այս հաղորդագրությունն էր տարածել.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ»:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այսօր հայտարարել էր.
«Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»:
Leave a Reply