Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

Written by

in





«Հրապարակ» թերթը գրել է․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։

Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։ Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։ Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։ Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։ Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։




դիտվել է 334 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts