Տեսանյութ․Սահմանադրության և օրենքի որ հոդվածն է իրավունք տալիս ձեզ, ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և կարևորագույն ինստիտուտների նկատմամբ

Written by

in

Տեսանյութ․Սահմանադրության և օրենքի որ հոդվածն է իրավունք տալիս ձեզ, ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և կարևորագույն ինստիտուտների նկատմամբՀ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Սահմանադրության, Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին ո՞ր օրենքն է ձեզ իրավունք տալիս համարակալել մեր պետությունները, խոսել ինչ-որ երրորդ հանրապետություն տապալելու, չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, կամ իրականացնել այն նպատակները, որոնք դուք նպատակագրել եք ծրագրի 61-րդ էջում, միջամտել կրոնական կազմակերպության ներքին կանոնական խնդիրներին։ Սահմանադրության և օրենքի ո՞ր հոդվածն է իրավունք տալիս ձեզ, որպես հանրային ծառայողի, նման ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և դրա կարևորագույն ինստիտուտների նկատմամբ»,- նշել է Ղազարյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է, որ ինքը քննիչ հանձնաժողովի հարցերին է պատասխանել, ավելին՝ բարձրագույն քննիչների հարցերին է պատասխանել՝ այն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *