Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Written by

in

Օգոստոսի 22-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 21,1 °C-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի՝ 1979 թվականից սկսվող դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

«Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի մարտին՝ 21,09 °C։

 

Հատկանշական է, որ նոր առավելագույնը գրանցվել է հենց օգոստոսին։ Սովորաբար Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանն իր տարեկան առավելագույնին հասնում է մարտ–ապրիլ ամիսներին։

 

 

Գիտնականները տեղի ունեցողը կապում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ օվկիանոսի երկարաժամկետ տաքացման հետ։ Ներկայում լրացուցիչ ազդեցություն է ունենում նաև զարգացող ուժեղ Էլ Նինյոն։

 

Մասնագետները զգուշացնում են, որ որքան տաք է օվկիանոսը, այնքան մեծանում է ծովային ջերմային ալիքների, կորալային խութերի և այլ էկոհամակարգերի վնասման, ինչպես նաև ավելի ինտենսիվ փոթորիկների առաջացման վտանգը»,-նշել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts