Թուրքիան 2026-ի օգոստոսի 15-ին հայտարարել էր, որ երկու ծովային ազգային պարկ է ստեղծում Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում։ Թուրքական մամուլը նշել է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան Հունաստանի կողմից ավելի վաղ հայտարարված ծովային պարկերի ստեղծման։ Նշվում է, որ Հունաստանը պատրաստվում է գործողություններ ձեռնարկել Անկարայի կողմից «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) օրենքի ընդունումից հետո:
Հունական կողմն իր հերթին հայտնել է, որ քննարկման է դրվում Կրետեից հարավ գտնվող տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն երկարացնելու հնարավորությունը։ Հունական մամուլի պնդմամբ՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը նախատեսում է արգելափակել Թուրքիայի և Եվրոպայի միջև նախատեսված վիզայի ազատականացման համաձայնագիրը և ռազմական համագործակցությունը։
Բացի այդ հունական կողմը նախատեսում է նաև սառեցնել երկկողմ հարաբերությունները, չեղարկել Նյու Յորքում հաջորդ ամիս կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Էրդողան-Միցոտակիս հանդիպումը։ Ըստ թուրքական մամուլի՝ Հունաստանը հակաքայլ է անում ու թիրախը Թուրքիայի վիզային ազատականացման հարցն է։
Ermenihaber
դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Leave a Reply