«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին»,- ասել է վարչապետն ԱԺ-ում կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի քննարկման ընթացքում և ընդգծել, որ, Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով, հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։
Վարչապետը շեշտել է, որ այժմ չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը․ «ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասել է նա։
Leave a Reply