«Եկել եմ այն եզրակացության, որ դուք շփոթվել եք այստեղ գալու հարցում»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա նկատեց, որ այսօր ԱԺ-ում պետք է քննարկվեր հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը, այլ ոչ թե կառավարության ծրագիրը։
«Կարծում եմ, որ այդ ծրագրով և ելույթով դուք պետք է ներկայանայիք Քննչական կոմիտեի, հատկապես կարևոր գործերով քննիչին և մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցրեվ քննիչը, որովհետև ձեր ծրագրերը, հնչեցրած մտքերը, դատողությունները երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի տապալման համալիր ամբողջություն է»,- ասաց Ղազարյանը՝ նշելով որ այն Փաշինյանի 8- ամյա գործունեության հետ պատկերն ամբողջացնում է։
Ընդդիմադիր պատգամավորն հարցրեց, թե Սահմանադրության և «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքի ո՞ր դրութներն են իրավունք տալիս համարակալել հայկական պատությունը, խոսել Երրորդ Հանրապետությունը տապանելու, 4-րդը սկսելու մասին կամ միջամտել Եկեղեցու ներքին կանոնադրական օրենքներին․
«Սահմանադրության որ հոդվածն է, որը իրավունք է տալիս Զեզ՝ որպես հանրային ծառայողի, նման ոտնձգություններ իրականացնել մեր պետականության և նրա կարևորագույն ինստիտուտների նկատմեմբ»- հարցրեց Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Էդգար Ղազարյանն է շփոթված, որովհետև չգիտի, թե դահլիճի որ մասում է նստելու։
«Էս տեմպերով, որ գնա, երբ հաջորդ անգամ ես գամ՝ ադեն միջանցքում եք նստած լինելու»,- արձագանքեց Փաշինյանը։
Նա ասաց, թե քննիչների հարցերին է պատասխանել,նաև քննիչ հանձնաժողովին, և բարձրագույն քննիչին՝ ժղովրդին և հավելեց, թե ժողովրդի «մանդատով» է գործում։
Ղազարյանը կրկնեց հարցը, թե Սահմանադրության և օրենքների, որ դրույթների վրա է մշակում իր ծրագրերը և այն Փաշինյանին իրավունք տալիս կործանելու «մեր պետականությունը։
«Մեր պետությունը համար չունի, այլ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետությունը, որը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Հռչակագրով, որը տոն էր և որի կապակցությամբ դուք նույնիսկ համարձակություն չունեցած ուղերձ հղելու»,-արձագանքեց Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանն աաց, թե Սահմանադրությունը վարչապետին իրավասություն է տարլիս սահմանել կառավարության գրոծունեության հիմնական ուղղությունները և հակընդդեմ հարց տվեց, թե Էդգա Ղազարյանը պետք է ասի, թե Սահմանադրության որ կետի համաձայն էր օգտագործվում «3-րդ Հանրապետություն» եզրույթը։
Leave a Reply