Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում. Կարապետյան

Written by

in





Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում, ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցել, արդեն որերորդ գործընկերոջն են կորցնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները բանակցային ձախողումներն ուրիշների վրա են գցում.

«Այսքան ժամանակ չի եղել մի ոլորտ, որտեղ կարողանան լավ բանակցել, իր բանակցային ոճն այսօրվա ելույթում վառ արտահայտվում է՝ «կա՛մ-կա՛մ» է, «և՛-և՛» չկա։ Արցախյան հակամարտության այն փուլում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կա՛մ պատերազմի, կա՛մ զիջման, իր տեսլականը երկու տարբերակ էր, բայց միշտ կան երրորդ տարբերակները, դիվանագիտությունն էլ դրա մասին է։ Եթե «կա՛մ-կա՛մ» է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա»։

Կարապետյանը նշեց, որ խմբակցությունը հայտարարությունով հանդես կգա։




դիտվել է 63 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *