Կառավարության 2026-2031 ծրագիրը ինքնությունից զուրկ պետություն ստեղծելու մասին է. Սաղաթելյան

Written by

in

«Ինչպես ենթադրվում էր՝ կառավարության 2026-2031 ծրագիրը, Երրորդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի բռնազավթումը լեգիտիմացնելու, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով արհեստածին, ինքնությունից զուրկ պետություն ստեղծելու մասին է»,- այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է նոր կառավարության ծրագիրը։ Նա մասնավորապես հայտարարել է.  «Այսպիսով կարող ենք  ասել, որ 4-րդ Հանրապետությունը հիմնադրված է , 4-րդ Հանրապետությունը իրականություն է։ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժետության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, ժողովուրդն այդ որոշումը  հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի  տրամաբանությանը»

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts