Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կառավարության ծրագրում կաթողիկոսի պաշտոնանկության ու նոր կաթողիկոսական ընտրությունների անցկացմանը։
«Այս հարցին առնչվում եմ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու բանավոր հոտի մի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ, և ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել մի բանի վրա, որն եկեղեցում է տեղի ունեցել՝ այն կաստայացվել է»,- ասել է վարչապետը և հավելել, որ իր համար խնդիր է, որ եկեղեցու հետ կապված հարցերը քաղաքական շահարկումների են ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր վստահ չեն, որ «Հայր մերը» սովորել են։
«Ի՞նչ իրավունք ունի եկեղեցին խառնվել քաղաքական կյանքին, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջել, մի հատ էլ վեղարով դուրս գան, ցույցեր անեն, կոչեր անեն։ Ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ»,- ասել է վարչապետը և հավելել, որ եկեղեցու վերնախավի առնվազն մի հատվածն այսօր քաղաքական կուսակցություններ են․ «Ձեր «Ուժեղ Հայաստանի» շարժման մասնակիցներ են, իսկ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր»։
«Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար, որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհափառը։ Սիրուհի ունեցող վեհափառը պղծություն է»,- ընդգծել է վարչապետը։
Leave a Reply