Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին. վարչապետ |

Written by

in

«Բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունն ամենասուր վճռականությամբ հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իսրայելի՝ հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսակցություններին։

«Մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել՝ միջազգային խաղացողները, ներողություն ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»,- նշել է նա և հավելել, որ պետք է վերջ տալ հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts