ԱՄՆ-ն մտնում է Իրանի հետ հակամարտության վերջնական փուլ․ Բեսենթ |

Written by

in

ԱՄՆ-ն, Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկով, մտնում է հակամարտության վերջնական փուլ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Լուսաբացին սկսվում է հակառակորդի դեմ երբևէ իրականացված ֆինանսական ամենախոշոր հարձակումը»,- գրել է Բեսենթը՝ Financial Times-ում հրապարակված հոդվածում։

Բեսենթը նշել է, որ Թրամփի գործողությունների շնորհիվ իրանական ռիալը զգալիորեն արժեզրկվել է, իսկ գնաճը՝ շատ բարձրացել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում»։ Նա կոչ էր արել դաշնակիցներին միանալ Վաշինգթոնին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts