Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ առաջին նստաշրջանում ներկայացնելով Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, նշել է, որ հայ ժողովրդի ակնկալիքը խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով պետություն ունենալն է։
Նրա խոսքով՝ Երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը վաղուց է հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է, և առանց այդ փաստի հետ առերեսվելու՝ հնարավոր չէ ունենալ իսկապես անկախ պետություն։
Փաշինյանը նշել է, որ նախկինում ժողովրդի ձգտումները քաղաքական ձևակերպում չեն ստացել, քանի որ քաղաքական վերնախավերը գաղափարներ են պարտադրել ժողովրդին։ Նրա խոսքով՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը փոխեց այդ իրավիճակը՝ մեծացնելով ժողովրդի ազդեցությունը քաղաքականությունների և գաղափարների ձևավորման վրա։
«Ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնել Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ հանրապետություն»,— ասել է վարչապետը՝ ընդգծելով 2018 թվականի հեղափոխության օրակարգին Կառավարության և իշխող մեծամասնության նվիրվածությունը։
Leave a Reply