Մեկնարկել է UWC քոլեջների ընդունելության հայտադիմումների ընդունումը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է 2027-2029 թթ. ուսումնական շրջանի համար UWC (Համաշխարհային միացյալ քոլեջներ) ընդունելության հայտադիմումների ընդունումը:

Հայտադիմումները կարելի է լրացնել մինչեւ սեպտեմբերի 30-ը UWC Հայաստանի կայքում։  
UWC-ն գլոբալ կրթական շարժում է, որը ներառում է 18 քոլեջ չորս մայրցամաքներում։ Դրանցից մեկը UWC Դիլիջանն է Հայաստանում։ 
UWC շարժման առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգերը եւ մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության եւ կայուն ապագայի։
Դիմել կարող են 15-17 տարեկան ավագ դպրոց հաճախող բոլոր սովորողները, ովքեր հետաքրքրասեր են եւ ունեն գաղափարներ տեղային եւ գլոբալ մարտահրավերներ լուծելու համար, կիսում են UWC առաքելությունն ու արժեքները։ 
Ընտրվածները շարժմանը կմիանան՝ ստանալով համաշխարհային մակարդակի կրթություն Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրով (IBDP)։ Ընտրության չափորոշիչներին կարելի է ծանոթանալ այստեղ
Գործում է մինչեւ 100% կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հիմնված կարիքի վրա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts