Screenshot
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումը շրջադարձային իրողություն էր մեր ժողովրդի կյանքում, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման սպասված ու նպատակային գործընթացին:
Պատմական բարդ ժամանակահատվածում 12 դրույթներից բաղկացած հռչակագիրը համախմբեց հայությանը ազատ ու ինքնիշխան երկիր կառուցելու, ազգային մշակույթն ու արժեքները ամրապնդելու վճռորոշ գաղափարի շուրջ:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի օրվա կպակցությամբ:
Հայ ժողովրդի տասնամյակների երազանքներն ու միասնական կամքը արտահայտող հռչակագիրը մինչ օրս սկզբունքային փաստաթուղթ է մեզ համար:
Առաջնորդվելով Անկախության հռչակագրի հիմնարար դրույթներով՝ պիտի գործենք խաղաղ ու ապահով հայրենիք, զարգացող ու բարեկեցիկ համայնքներ կառուցելու միասնական գաղափարով:
Leave a Reply