Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 07։20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում։

Բախվել են «Kia Forte» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Բախումը եղել է ճակատ-ճակատի։

Վթարի հետևանքով 1 անձ մահացել է տեղում, իսկ 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև վթարի մյուս հանգամանքները։

Ambion.news-ը կհետևի դեպքի զարգացումներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *