«Ըստ այդմ մենք այսօր կաշխատենք մինչև 20։00-ն, շնորհավորում եմ բոլորիս»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը այն բանից հետո, երբ իր առաջարկությամբ ՔՊ խմբակցությունը 57 կողմ ձայներով որոշեց այսօր մեկ լրացուցիչ նիստ անցկացնել։
Քվերակությունից հետո Կոնջորյանն առաջարկեց գրանցվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Լիանա Մանուկյանի թեկնածության քննարկման համար։
Գրանցվեց 40 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր երկու ֆրակցիաներից էին։
«Սա խորհրդարանական մշակույթի մեջ կոչվում է «Ֆիլի բաստր», սա այն սկզբունքն է, երբ պատգամավոները փորրձում են երկարացնել հարցի քննարկումը այս կամ այն նպատակներով, դրա համար, իհարկե, ՔՊ-ն միայն ուրախ և երջանիկ է»,-հայտարարեց Կոնջորյանը
Leave a Reply