Քննչական կոմիտեում մտադիր են չարաշահեն իրենց լիազորությունները` քննիչների հանցանքը կոծկելու նպատակով

Written by

in

Քննչական կոմիտեում մտադիր են չարաշահեն իրենց լիազորությունները` քննիչների հանցանքը կոծկելու նպատակով«Քննչական կոմիտեում մտադիր են չարաշահեն իրենց լիազորությունները` քննիչների հանցանքը կոծկելու նպատակով

Քննչական կոմիտեն, ինձ հասած տեղեկություններով, ուզում է կալանքի տանի իրենց իսկ կողմից խոշտանգված ոստիկանին, որպեսզի նրա ազատությունը կախված լինի ՔԿ քննիչներից ու նա ՔԿ քննիչների խոշտանգման մասին ցուցմունք չտա։

Միաժամանակ, ամեն կերպ հետաձգվում է գործը Հակակոռուպցիոն կոմիտե փոխանցելը, որպեսզի Քննչական կոմիտեի քննիչները արագի մեջ գործը դնեն իրենց խոշտանգող գործընկերների համար «հարմար» ուղղության վրա։

Կյանքումս շատ բան կպատկերացնեի, բայց որ Քննչական կոմիտեում համազգեստով ոստիկանի կխոշտանգեն ու հետո էլ ամեն տեսակի ապօրինության կդիմեն, որպեսզի դա կոծկեն` երբեք չէի պատկերացնի։

Ու հա, Քննչական կոմիտեում երևի չեն հասկանում, որ հանրությանը սուտ ասելուց իրենց հեղինակությունն ու վստահելիությունն են պատերին տալիս։ Թե բա «20 ոստիկան ծեծել են 2 քննիչի»… Մի օր այդ տեսանյութը հրապարակվելու է ու բոլորը տեսնեն ՔԿ տարածած ստի աստիճանը։

Հ.Գ. Փնտրվում է խոշտանգման դեմ պայքարում հետաքրքրված գլխավոր դատախազ»։ 

Այս մասին գրել է Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ուշ գիշեր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։

ArmLur.am-ի տեղեկություններով էլ հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ոստիկանության ծառայողին ընդունել է իր աշխատասենյակում, որտեղ ներկա են եղել նաև վարչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այստեղ իրավիճակը կրկին լարվել է և ոստիկանության ծառայողին ծեշի են ենթարկել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *