Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
« Որպես ազգի հոգևոր առաջնորդ, Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Որպես Ամենայն հայոց կաթողիկոս, երկար տարիների զոհաբերական ծառայությունը Ձեզ խորին հարգանքի է արժանացրել ողջ քրիստոնեական աշխարհում: Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում»։Այս մասին Մոսկվայի Պատրիարքության պաշտոնական կայքում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն նշում է ծննդյան 75-ամյակը։
Leave a Reply