Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է տնտեսական եւ տարանցիկ նոր հնարավորությունների մասին, որոնք կարող են ստեղծվել TRIPP-ի՝ այլ տրանսպորտային նախագծերի հետ ինտեգրման միջոցով։
«Ադրբեջանի տեղակայումը Հարավային Կովկասում, իսկ Ուզբեկստանինը՝ Կենտրոնական Ասիայում, մեր երկրները բնական գործընկերներ է դարձնում Արեւելքն ու Արեւմուտքը միացնող կարեւոր ռազմավարական երթուղիներում։ Այս առումով, Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան կարեւոր երկաթուղային նախագծի ինտեգրումը Միջին միջանցքին (Middle Corridor) եւ TRIPP-ին նոր տնտեսական եւ տարանցիկ հնարավորություններ կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար», – նշել է Ալիեւը Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նաեւ ասել է, որ «Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ձեւավորվող համակողմանի համագործակցությունը փոխադարձ հարգանքի, վստահության եւ ընդհանուր շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերության օրինակ է»։
Leave a Reply