Մեդիամաքսը նշում է, որ ԱԳՆ կայքում հրապարակված Անի Ավետիսյանի կենսագգրությունը վկայում է, որ նախարարի տեղակալը դիվանագիտական փորձ չունի եւ նախկինում զբաղվել է գիտական եւ հետազոտական աշխատանքով:
Անի Ավետիսյանը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանում: Ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը:
2014 թվականին կրտսեր գիտաշխատող է եղել Մատենադարանում:
2019 թվականին Բրյուսովի անվան պետական համալսարանում հիմնադրել է Հայաստանում եբրայերենի եւ մշակույթի առաջին կենտրոնը:
2021-2024թթ. հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման:
2023 թվականի հուլիսին Քեմբրիջի համալսարանի Եբրայերենի ամառային դպրոցում դասավանդել է արդի եբրայերեն միջազգային ուսանողների խմբի համար:
2025թ. սեպտեմբերից – 2026թ. մայիսը հետազոտող է եղել Բրանդայսի համալսարանի Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտում:
Արտաքին գործերի նախարարի նոր տեղակալ է նշանակվել
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Leave a Reply