«Հրապարակ» թերթը գրում է. ՊԵԿ-ը հրապարակել է 2026թ․ հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Տավուշի մարզի տնտեսությունը թույլ է զարգացած, որի պատճառով էլ մարզից խոշոր 1000 հարկատուների ցուցակում քիչ ընկերություններ են ընդգրկված։
Այդ ցանկի 394-րդ տեղում «Իջեւանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է։ Ցուցակի 754-րդ տեղը զբաղեցնում է Դիլիջանում գարեջուր արտադրող «Հ եւ Տ Հակոբյաններ» ընկերությունը։ Խոշոր հարկատուների ցանկի 819-րդ տեղը զբաղեցնում է Բերդ համայնքում ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը։ 834-րդ տեղում Դիլիջանում շինարարական գործունեություն ծավալող «Սթրաքթ» ՓԲԸ-ն է։ Ցանկի 972-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դիլիջանի միջազգային դպրոցը, 993-րդ տեղում սանիտարահիգիենիկ ապրանքներ ներմուծող «Արվա պրոֆ» ընկերությունն է, 996-րդում՝ «ԱԱԱ ինդուստրիա» ՍՊԸ-ն, որն արտադրում է դրամարկղային ջերմային թղթեր․ ինքնակպչուն պիտակներ եւ այլն:
դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Leave a Reply