Պաշտպանության նախարարությունը, անդրադաւձել է Ճամբարակում տեղի ունեցած դեպքին և դրան առնչվող տեղեկություններին։ ՊՆ-ից տեղեկացրել են, որ զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ։ Այս առիթով ՊՆ-ից հայտնել են․
«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»։
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
Leave a Reply