Հունիսի վերջին « ՀայաՔվե»-ի գործընկեր` Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Աննեմանսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից առաջ, առաջնահերթ կարգով հարցում էր ուղարկել Եվրոպական հանձնաժողովին` Ավետիք Չալաբյանի նկատմամաբ իրականացվող քաղաքական հետապնդումների վերաբերյալ գնահատական տալու: Եվրապատգամավորը հանձնաժողովին երկու շատ կոնկրետ հարց էր ուղղել.
արդյո՞ք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվելու էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան կատարվելիք այցի ընթացքում, և ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում Ավետիք Չալաբյանի գործը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած պարտավորությունների համատեքստում։
Երկու շաբաթ առաջ պարոն Աննեմանսը, Եվրոպական հանձնաժողովի կողմից` հանձնակատար Մարտա Կոսի անունից ստացել է «ԱՆԱՐՁԱԳԱՆՔ» արձագանք, որն ըստ էության խուսափողական պատասխան է և բնականաբար չի պարունակում հստակ բարձրացված հարցերին առարկայական մոտեցում։
Ինչպես միշտ ստանդարտ և ընդհանրական բնույթի ձևակերպումներ
– Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների,
– ժողովրդավարական բարեփոխումների,
– իրավունքի գերակայության և
– մարդու իրավունքների վերաբերյալ։
Ավետիք Չալաբյանի գործը պահանջում է հստակ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ։
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությունը չափվում է պատրաստակամությամբ, որով վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև քաղաքականապես զգայուն և անհարմար դեպքերում։
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությունը չափվում է պատրաստակամությամբ, որով վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև քաղաքականապես զգայուն և անհարմար դեպքերում։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակելու է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության խնդիրների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված մտահոգիչ զարգացումների վրա՝ ակնկալելով համարձակ, սկզբունքային և իրապես արժեքահեն արձագանքներ։
Leave a Reply