Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի եզրին էին, պատմել է ԱՄՆ դեսպանը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել է, որ օգոստոսի 18-ին սիրիական Աբու ադ-Դուհուր ռազմական օդանավակայանին հասցված ավիահարվածը կարող էր կտրուկ էսկալացիայի հանգեցնել՝ ընդհուպ մինչեւ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի ռազմական բախում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Բարաքը I24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.

 

«Թուրքական զորքերը չգիտեին, որ իսրայելական ինքնաթիռները շարժվում են դեպի սիրիական այդ բազան, եւ չգիտեին նրանց նպատակը, ուստի կարող էին որոշել օդ բարձրացնել իրենց կործանիչները՝ կարծելով, թե իրենք են թիրախում»։

 

Ամերիկացի դեսպանն այս իրադարձությունները բնութագրել է որպես «լուրջ եւ անհանգստացնող»։

 

«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Իսրայելի եւ Սիրիայի միջեւ միջադեպերի կանխման մեխանիզմի վերականգնման շուրջ։ Թուրքիան կարող է հրավիրվել մասնակցելու դրան ուղղակիորեն կամ միջնորդավորված»,- նշել է Բարաքը։

 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է եղել» Իսրայելի հետ անվտանգության ոլորտում առկա ստատուս-քվո-ի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը «բազմիցս նախազգուշացրել է Սիրիային, որ թուրքական ուժերի տեղակայումը սպառնալիք է ներկայացնում, սակայն Սիրիան որոշել է անտեսել այդ նախազգուշացումները»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *