Նոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներ

Written by

in



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի շինարարական այն հրապարակը, որտեղ ողբերգական դեպք է տեղի ունեցել, քաղաքի նախկին պոլիկլինիկան էր, որը կառավարության աջակցությամբ վերանորոգվում էր։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վերանորոգումն իրականացնում է «Աշկար» ՍՊԸ-ն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2026 թվականի ապրիլի 25-ից։
Նշված ՍՊԸ-ն հանդիսանում է պետական գնումների ընթացակարգերին մասնակցող ընկերություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, իսկ քաղաքացին մնացել է դրա տակ։

Նախնական տվյալների համաձայն՝ կա 2 զոհ և 1 վիրավոր։

Հետևեք մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *