Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեիի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ նշելով, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետեւողական առաջմղման անհրաժեշտությունը՝ «վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում»:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Leave a Reply