Երեւան: Մեդիամաքս: Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երեւանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։
Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:
COP17-ը Երեւանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։
Leave a Reply