Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու գլոբալ իրադարձությունների հարցեր:

«Ընդգծելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության կարգավորման հարցում դիվանագիտության առավելագույն օգտագործման կարեւորությունը՝ նախագահ Էրդողանը բանակցությունների շարունակության հույս է հայտնել եւ նշել, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղության հասնելու ջանքերին:

 

Նախագահ Էրդողանը հայտնել է, որ Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Համատեղ պաշտպանության համաձայնագրի շնորհիվ մենք ամուր դիրքորոշում ենք ցուցադրում ենք տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հարցում»,- ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *