Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ օգոստոսի 4-ին երկրորդ քրեական վարույթն է մուտքագրվել Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Տիգրան Դավթյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կամո Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ, կատարել է պաշտոնեական կեղծիք և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասիg, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:
Կամո Արեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրա Տեր-Ստեփանյանին, որը 2007 թվականին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը և միաժամանակ հանդիսացել է հանձնաժողովի քարտուղար։
Հիշեցնենք, որ Կամո Արեյանի վերաբերյալ առաջին քրեական վարույթը հուլիսի 22-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Այդ վարույթով Արեյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող` Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:
24news.am
դիտվել է 246 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Leave a Reply