Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ:Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը, պատասխանելով բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին հարցին, հայտարարել էր․
«Ես որոշումը կայացրել եմ՝ ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություններ կունենանք և մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»։
Հովհաննիսյանն այդ պաշտոնում փոխարինելու է Աշոտ Զաքարյանին, որը պաշտոնավարել է 2020 թվականից։
Leave a Reply