Կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը

Written by

in

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Լուսանկարը` Photolure

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցականաց թափորը Մայր Տաճարից ուղղվել է դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: 

Լուսանկարը` Photolure

Հավարտ օրհնության կարգի Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն է ուղղել հավատավոր ժողովրդին, որից հետո ներկաներին բաժանվել են օրհնված խաղողի ողկույզները: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *