Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան

Written by

in





Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«4 տարի է` խոսում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան հուշում է հայկական կողմի համար հնարավոր ծանր հետևանքների մասին։
4 տարուց ավելի է` խոսում ենք, որ նախքան Ռուսաստանի հետ առևտրի դիվերսիֆիկցիայի մասին խոսելը նախ պետք է ստեղծել համապատասխան այլընտրանքներ, ու միայն հետո խոսել դիվերսիֆիկցիայի, առավել ևս` կոնֆրոնտացիոն քաղաքականություն վարելու մասին։

Ու այս ամբողջ ժամանակ նիկոլյան մանր-մունր դեմքերը փրփուրները բերանները պնդում էին, թե չափազանցնում ենք, թե Հայաստանի համար լա՜վ է լինելու, թե Ռուսաստանին ավելի շատ է պետք Հայաստանից ապրանք գնելն ու նման էշություններ։

Հիմա` նույն դեմքերը հանկարծ սկսել են խոսել, թե Ռուսաստանը կարող է վնասել հայկական տնտեսությանը, հայկական էներգետիկ համակարգին, և այլն։
Ցավը միայն այն է, որ սրանք ո′չ թե խելքի են եկել, կամ իսկապես մտահոգ են, այլ ընդամենը այս սցենարի միջոցով փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը։
Սա հենց «նոր նորմալի» շարքից է` հասցնել վիճակը կրիտիկական մակարդակի, հետո ցույց տալ ելք` դեպի երեկվա ու վաղվա թշնամին։

Ու այս խաղի մեջ փորձ է արվելու անպայման քաշել նաև խորհրդարանական ընդդիմությանը, որը Ադրբեջանի հետ նոր «բարեկամության» եթե ոչ «քավորը», ապա առնվազն վկան պետք է դեռնա, որպեսզի ամեն ինչ անցնի սահուն»:




դիտվել է 141 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts