Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը պաշտպանել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը՝ պարտության մատնելով իռլանդացի Իան Գերիին։ Սա 34-ամյա մարզիկի 17-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչով նա գերազանցեց լեգենդար Անդերսոն Սիլվայի ռեկորդը (16 հաղթանակ) և նոր էջ բացեց UFC-ի պատմության մեջ։
Մախաչևը Ռուսաստանի առաջին և կազմակերպության պատմության 11-րդ մարտիկն է, ով չեմպիոնական գոտի է նվաճել երկու տարբեր դիվիզիոններում։
Sporty Salaries-ի հաղորդմամբ՝ Գերիի դեմ մենամարտի համար նրա բազային հոնորարը 1 մլն դոլար է։ Սակայն վճարովի հեռարձակումներից (PPV) ստացված տոկոսների և բոնուսների հաշվին մարզիկի ընդհանուր եկամուտը կարող է գերազանցել 3 միլիոն դոլարը։
Leave a Reply