Իրանը փոխհատուցում է պահանջել Պարսից ծոցի և Օմանի ծովի աղտոտման համար

Written by

in

Իրանը փոխհատուցում է պահանջել Պարսից ծոցի և Օմանի ծովի աղտոտման համարԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Հորմուզի նեղուցի և հարակից ջրատարածքների էկոլոգիական անվտանգությունը պետք է դառնա նեղուցի կառավարման վերաբերյալ ապագա ցանկացած պայմանավորվածության անբաժանելի մասը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին սոցցանցերում տարածվել են Քեշմ կղզու ափերի մոտ նավթային աղտոտման տեսագրությունները։ Նավթամթերքները Պարսից ծոցից դուրս են բերվել ափ։ Նախնական տվյալները որպես աղտոտման հնարավոր աղբյուր մատնանշում են օտարերկրյա բեռնատար նավը։ Նավթի հետքեր հայտնաբերվել են առնվազն առափնյա գծի երեք հատվածներում, ինչպես նաև ծովի մակերեսի առանձին հատվածներում։

Բաղային նշել է, որ այս միջադեպը միայն վերջին տասնամյակների ընթացքում Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերին ու նրանց ծովային էկոհամակարգերին վնաս հասցրած լայնածավալ աղտոտման տեսանելի դրսևորումներից մեկն է։

«Ո՞վ պետք է փոխհատուցի այս վնասը։ Մեր տարածաշրջանից արտահանվող էժան էներգիան սպառող երկրնե՞րը, նավագնացությունը սպասարկող ապահովագրական ընկերություննե՞րը, թե՞ ագրեսորներն ու նրանց գործընկերները, որոնք Պարսից ծոցն ու Օմանի ծովը վերածել են ռազմական գործողությունների և խիստ կործանարար զենքի փորձարկումների հարթակի»,- գրել է դիվանագետը X սոցցանցում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *