Մեկնարկել է ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված «Երիտասարդ փաստաբանների ճամբար 2026»-ը, որն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:
Միջոցառման մեկնարկին փաստաբանական համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին ողջունել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը և ՄԱԶԾ Հայաստան, Սահմանադրական բարեփոխումների ծրագրի համակարգող՝ Լառա Պետրոսյանը:
Այնուհետև տեղի է ունեցել պանելային քննարկում «Փաստաբանության ապագան նոր սերնդի տեսանկյունից․ բաց երկխոսություն Պալատի հետ» թեմայով:
Քննարկմանը բանախոսությամբ հանդես են եկել՝
🎤 Սիմոն Բաբայանը` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
🎤 Ռոման Ահարոնյանը` ՀՀ փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր, Պալատի խորհրդի անդամ
🎤 Վարազդատ Հարությունյանը` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Ֆիդելիս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր
🎤 Արմինե Ֆանյանը` փաստաբան, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար
🎤 Քննարկումը վարել է Սիլվի Տիգրանյանը` ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ:
Leave a Reply