1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար | Հասարակություն

Written by

in

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում՝ «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ, մասնավորապես՝
– հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,
– օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,
– առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,
– բացակայել են ցանկապատումները և այլ։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ խախտումներով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Տնտեսվարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *