Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 13-ին Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել Եվրոպական միության կանոնակարգին՝ հայկական ծագման ապրանքների նկատմամբ ինքնավար առեւտրային միջոցներ (ATM) սահմանելու վերաբերյալ։
«Հայերն հստակ արտահայտել են ժողովրդավարական երկրում ապրելու ցանկությունը, որը կարգավորում է հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ ամրապնդում համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Սակայն Ռուսաստանը փորձում է խոչընդոտել Հայաստանին՝ շարունակելու իր ժողովրդի ընտրած ուղին, այդ թվում՝ լայնամասշտաբ առեւտրային սահմանափակումներ մտցնելով։ Այս իրավիճակում Էստոնիան գտնում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին աջակցելու ուղիներ փնտրի», – հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
«Այս միջոցառումը համապատասխանում է Էստոնիայի ավելի լայն արտաքին քաղաքական նպատակին՝ աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը, եվրոպական ուղուն եւ ԵՄ-ի հետ առեւտրային համագործակցությանը՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում», – նշել է էստոնացի նախարարը։
«Էստոնիայի շահերից է բխում աջակցել ԵՄ-ի հետ Հայաստանի ավելի սերտ կապերին եւ արտաքին ու տնտեսական քաղաքականությունն ինքնուրույն որոշելու նրա ազատությանը։ Էստոնիան վերջերս իր ավանդն է ներդրել հայկական արտահանման դիվերսիֆիկացման եւ նոր շուկաների որոնման գործում, այդ թվում՝ գործարարների ուսուցման եւ Տալլինում հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառքի կազմակերպմանն աջակցելու միջոցով», – հավելել է նախարարը։
Leave a Reply