«Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի

Written by

in

«Լազարևյան ակումբը» Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի։

Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ դատարան՝ կեղծ մեղադրանքով, և այդ խայտառակությունը հավերժ կմնա Սուրբ Էջմիածնի վարկաբեկման նման մեթոդների դիմած իշխանությունների վրա։

«Լազարևյան ակումբի» խորհուրդը քրիստոնեական կրոնի առաջնորդներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի պապ Լևոն XIV-ին, կոչ է արել. «Մի՛ լռեք։ Պաշտպանե՛ք Հայ Առաքելական եկեղեցին և Հայաստանի բոլոր քրիստոնյաներին»։

Փաստաթղթի հեղինակները նաև մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև «քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի վատթարացման» կապակցությամբ։

168.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *