«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև՝ սահմանները բացելու համար, արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը և կա՞ մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռան խորհրդանշային բազայից հանելը»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանին ընտրելու հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարպետյանը հարցով դիմեց ՔՊ-ականին։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն իրականանում է առանց նախապայմանների։ Ձեր նշված երկու հարցերը, ո՛չ, բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,- նշեց Խանդանյանը և շարունակեց․ «Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցի լինելը՝ որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ոչ, ՀՀ-ի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ»։
«Կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը՝ որպես ազգային խորհրդանիշ շարունակում է կատարել իր դերը՝ առանց վտանգ ներկայացնելու ՀՀ անվտանգությանը»,- արձագանքեց Կարապետյանը։
Leave a Reply