Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրի թաղապետի քթի տակ․ Շամշյան

Written by

in





Մոտ 1 շաբաթ է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 17 շենքի, որը համարվում է էլիտար թաղամաս, բակում կոյուղատարի վնասման պատճառով ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, նույնիսկ կա համաճարակի վտանգ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը «գազազած գետի նման» հոսում է ողջ բակով, հասնում Գրիբոյեդովի գլխավոր փողոց, ապա Մամիկոնյանց փողոց ու Կոմիտասի պողոտա և այդ ընթացքում քաղաքացիների մոտ առաջացնում է սրտխառնոց ու զայրույթ՝ ուղղված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ու «Վեոլիա ջրին»։Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «6 օր է՝ էս անտանելի վատ վիճակն է։ 6 օր է՝ ամեն օր զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուր»։ Եթե առաջին օրերին խոստանում էին, թե կմոտենան ու խնդիրը կլուծեն, ապա վերջին 2 օրերին ընդհանրապես էլ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Համարները երևի արդեն անգիր են արել։ Հիմա ոչ «Վեոլիա ջրից» հույս ունենք, ոչ էլ թաղապետից։ Էստեղից թաղապետարան մի կիլոմետր էլ չկա։ Հետաքրքիր է, թաղապետին չի՞ հուզում այս խնդիրը, թե կարևորն իրենց աշխատասենյակն է, հով-զով լռված, հերն էլ անիծած, թե հարյուրավոր բնակիչներ էս գարշանքի մեջ են օրեր շարունակ իրենց առօրյան անցկացնում։

Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ում մեկ հանձնարարականը հերիք է, որ թաղապետը «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն, հակառակ դեպքում հավատացեք, էս ամբողջ Գրիբոյեդովի փողոցը կաթվածահար կանենք՝ մեր կողմից կտրուկ միջոցների դիմելով»։




դիտվել է 170 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը


Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը


Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *