Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

Written by

in



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի Յալովա նահանգում ուսումնամարզական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել Էսքիշեհիրի 1-ին ռազմաօդային բազային պատկանող «F-16» կործանիչը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինքնաթիռի օդաչուն հասցրել է ինքնանետվել (կատապուլտվել) և ողջ է մնացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ։

Դեպքի վայր են ժամանել բժշկական և փրկարարական ծառայությունները։ Ավիավթարի հստակ պատճառները պարզելու համար նշանակվել է մանրամասն քննություն։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *