Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթի

Written by

in

Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Պետության կայուն զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց կրթված, նախաձեռնող, պատասխանատու և նպատակասլաց երիտասարդների ակտիվ մասնակցության։

Այսօր Սիսիան համայնքի բազմաթիվ երիտասարդներ իրենց գիտելիքներով, աշխատասիրությամբ և ձեռքբերումներով արժանի ներդրում են ունենում հանրային և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ ի նպաստ համայնքի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը։

Սիսիանի համայնքապետարանի առաջնահերթություններից է երիտասարդների համար այնպիսի նպաստավոր միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա նրանց լիարժեք իրացնել իրենց ներուժը, կյանքի կոչել նախաձեռնությունները և գիտելիքներով ու կարողություններով գործուն մասնակցություն ունենալ համայնքի զարգացմանը։

Ես վստահ եմ, որ համայնքի առաջընթացը հնարավոր է երիտասարդների հետ բաց և կառուցողական համագործակցության միջոցով։ Յուրաքանչյուր տեսակետը կարևոր է, գաղափարները՝ արժեքավոր, իսկ ակտիվ մասնակցությունը՝ անհրաժեշտ։ Պատրաստ ենք աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն երիտասարդների կրթական, մշակութային, մարզական և հասարակական կյանքի զարգացմանը։

Սիրելի՛ երիտասարդներ,

Մաղթում եմ ձեզ առողջություն, նպատակների իրականացման ճանապարհին՝ հաստատակամություն, նոր հնարավորություններ և շարունակական հաջողություններ։ Թո՛ղ ձեր ձեռքբերումները դառնան ոչ միայն անձնական հաջողություն, այլև մեր բնակավայրի, համայնքի, մարզի և պետության զարգացման կարևոր շարժիչ ուժը։

Կրկին շնորհավորելով՝ այսօր՝ ժամը 18։00-ին, բոլորիդ՝ անկախ տարիքից, հրավիրում եմ Սիսիան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան զբոսայգի՝ մասնակցելու Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական մեծ համերգին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *